Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը Գերմանիայում կմասնակցի բազմազգ զորավարժությանը


Մարտի 31-ից ապրիլի 23-ը Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների՝ ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողների մասնակցություն: Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու ու գործարկվելու է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:

«Նշված զորավարժությունը միջազգային առաքելություններին 2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման նախապատրաստական փուլի հիմնաքարարերից մեկն է հանդիսանալու»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG