Մատչելիության հղումներ

Հրազդանում մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը


Քիչ առաջ Հրազդանում բացվեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը։

Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: Նրա նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Միքայելյանը, ով 1996-1999 թվականներին Հրազդանի քաղաքապետն էր, քաղաքային իշխանության համար նախորդ ընտրություններում՝ չորս տարի առաջ, պարտվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանին, ով ղեկավարում է քաղաքը արդեն 14 տարի:

Ժամեր անց կբացվի նաև Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG