Մատչելիության հղումներ

Բաքվում բերման է ենթարկվել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին


Աքրամ Այլիսլի
Աքրամ Այլիսլի

Բաքվի միջազգային օդանավակայանից բերման է ենթարկվել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին և տեղափոխվել օդանավակայանի տրանսպորտի գծով ոստիկանական վարչություն, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով գրողի կնոջը՝ Գալինա Այլիսլիին։

Գրողն իր ավագ որդու ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ՝ մասնակցելու գրքի փառատոնի, սակայն ոստիկանները թույլ չեն տվել՝ հայտնելով, որ նրան արգելված է դուրս գալ երկրից։

Ադրբեջանական Haqqin.az-ը հիշեցնում է, որ 2013 թվականին Մոսկվայում հրատարակվող «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրվել էր գրողի «Քարե երազներ» վեպը, որը Ադրբեջանում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել, քանի որ, ըստ աղբյուրի, վեպում հեղինակը խոսում էր հայերի ջարդերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG