Մատչելիության հղումներ

Գերմանիայում միգրանտների ինտեգրման մասին նոր օրենքի նախագիծ կներկայացվի


Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյեր
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյեր

«Միգրանտները, ովքեր հրաժարվում են սովորել գերմաներեն, թույլ չեն տալիս ընտանիքի անդամներին շփվել հասարակության հետ, մերժում են աշխատանքի առաջարկները, երեք տարի անց չեն ստանա Գերմանիայում մշտական բնակության իրավունք», - այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

Նախարարի խոսքերով, Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը պատրաստվում են ինտեգրման մասին օրենքի նոր նախագիծ ներկայացնել առաջիկա մայիսին:

«Ապաստան ստանալու հավակնորդներից պահանջվում է կատարել կառավարության կողմից առաջարկվող քայլերը՝ ուղղված ադապտացմանը», - ընդգծել է նախարարը:

Հակառակ դեպքում միգրանտները կզրկվեն սոցիալական նպաստներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG