Մատչելիության հղումներ

Իշխանության իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ազատազրկված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր վերաքննիչ բողոք ներկայացրեց՝ աննախադեպ որակելով դատարանի որոշումը՝ նորից երկարացնել ակտիվիստի կալանքը:

«Անհայտ անձը անհայտ ոտքով անհասկանալի մարդու է հարվածել, բայց դրա համար Գևորգը պետք է մեկուկես ամիս կալանքի տակ գտնվի: Գևորգը պատժվում է և Գևորգի գործը չի ուղարկվում դատարան, որովհետև դատարանում, եթե ամեն ինչ հրապարակային է, շատ ավելի դժվար կլինի դատաքննության ընթացքում անազատության մեջ պահել, իսկ այսպես՝ առանց որևէ հիմնավորման», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը:

Վերաքննիչ բողոքն ամենայն հավանականությամբ կքննվի հաջորդ շաբաթ:

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։ Սաֆարյանը ապրիլի մեկին արդեն պետք է ազատ արձակվեր, մինչդեռ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի մարտի 25-ի որոշման արդյունքում նա ճաղերի ետևում կմնա մինչև մայիսի կեսերը։

XS
SM
MD
LG