Մատչելիության հղումներ

Բրյուսելի քաղաքապետը խոստովանել է, որ իշխանությունները սխալներ են թույլ տվել


Բելգիա -- Սակրավոր՝ Բրյուսելի Շերբիկ համայնքում՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումներից հետո, 25-ը մարտի, 2016թ․
Բելգիա -- Սակրավոր՝ Բրյուսելի Շերբիկ համայնքում՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումներից հետո, 25-ը մարտի, 2016թ․

Բելգիայի իշխանությունները մի շարք սխալներ են թույլ տվել օրեր առաջ «Զավենտեմ» օդանավակայանում և «Մալբեկ» մետրոյի կայարանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո և առաջ, խոստովանել է Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը:

«Հետաքննության ընթացքը անպայման պետք է վերլուծել. եղե՞լ են արդյոք սխալներ՝ իհարկե: Ինչ-որ բան բա՞ց ենք թողել՝ բնականաբար: Այլապես հարձակումները տեղի չէին ունենա»,- հայտարարել է Մայորը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմանը:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Բրյուսելի քաղաքապետի կարծիքով՝ սխալ էր պայթյուններից հետո ձերբակալված Ֆեյսալ Շեֆֆուի ազատ արձակումը:

Ինչպես պնդում է Մայորը, հայտնի է, որ Շեֆֆուն Բրյուսելում միգրանտների է հավաքագրել ջիհադիստական շարքերը համալրելու նպատակով:

Բրյուսելի քաղաքապետը Փարիզի իր պաշտոնակցի հետ հանդիպել է, որպեսզի քննարկի այն քայլերը, որոնք իրականացվել են երկու մայրաքաղաքներում ծայրահեղականների արյունալի հարձակումներից հետո:

Լրագրողների այն հարցին, թե ե՞րբ է Բրյուսելը վերադառնալու իր սովորական հունին, քաղաքապետը պատասխանել է, թե «նման հասկացություն, ինչպիսին «նորմալ կյանքն է» այլևս գոյություն չունի:

«Մենք պետք է վերանայենք այդ սահմանումը»,- հավելել է Բրյուսելի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG