Մատչելիության հղումներ

«Ռուսաստանին սպառնացող հիմնական վտանգը ԱՄՆ-ի քաղաքականությունն է»


Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հաշվեկշի։ը։
Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հաշվեկշի։ը։

Վտանգների թվում է նաև Ղարաբաղի հակամարտությունը։

Վալդայի բանավեճի ակումբը և «Արտաքին քաղաքականություն» գործակալությունը ներկայացրել են զեկույց 2016 թվականին Ռուսաստանին սպառնացող վտանգների մասին։

Ըստ այսօր հրապարակված զեկույցի, որին անդրադարձել է «Իզվեստիա» օրաթերթը, գլխավոր սպառնալիքը Ռուսաստանի թուլացմանն ու ամերիկամետ ռեժիմներով շրջափակելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունն է։

«Թույլ, մայրցամաքի կենտրոն մղված Ռուսաստանը չի լինի տնտեսապես լուրջ մրցակից և չի կարողանա Եվրասիայում ձևավորել այլընտրանքային կենտրոն։ Թույլ Ռուտսաստանը երկյուղելու է չինական էքսպանսիայից և ստիպված դառնալու է ԱՄՆ-ի գործընկերը 21-րդ դարում Վաշինգտոնի գլխավոր նպատակն իրականացնելու` Չինաստանին զսպելու գործում», - նշել են փորձագետները։

Զեկույցում թվարկված տեսական վտանգների թվում են մերձավորարևելյան հակամարտության սրումը, հնարավոր բախումը Թուրքիայի հետ, ահաբեկչությունը, Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քայքայումը, ինչի արդյունքում իշխանության գլուխ կանցնի շարիաթի օրենքով առաջնորդվող վարչակարգ։

Այդ առումով առավել թույլ օղակ է համարվում Տաջիկստանը, որի կայունությունը մեծավ մասամբ երաշխավորում են Ռուսաստանում աշխատող միգրանտների դրամական փոխանցումները հայրենիք։

Զեկույցում կա անդրադարձ նաև Հարավային Կովկասին ու, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չկարգավորված վեճին։

2016 թվականին Ռուսաստանին սպառնում են նաև շարքային քաղաքացիների համար ոչ ակներև վտանգներ, քանի որ դրանք հազվադեպ են լուսաբանվում մամուլում։ Խոսքը նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, որը Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերի հետևանքով երկրորդ պլան է մղվել։

«Վերջին ժամանակաշրջանում այնտեղ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, այդ թվում` հրետանու գործադրմամբ, հակամարտող կողմերը ներքաշվել են սպառազենի մրցավազքի մեջ։ Իրավիճակի այդպիսի զարգացումը կարող է հանգեցնել Մոսկվայի և Բաքվի շահերի բախման, այդ թվում՝ Հայաստանի կողմից պատերազմի մեջ ներքաշվելոււն, 2008 թվականի «վրացական սցենարի» կրկնության, իսկ դա հղի է Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա վատթարացմամբ, քանի որ Մոսկվան և Անկարան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին` համապատասխանաբար Հայաստանին և Ադրբեջանին», - ասված է զեկույցում։

Ուշագրավ է, որ վտանգների շարքում չկա Ուկրաինան։ Զեկույցը կազմած փորձագետների կարծիքով, այդ երկրում հակամարտությունն աստիճանաբար թևակոխում է «սառեցման» փուլ և ստատուս քվոյի պահպանում․ - «Թե՛ արագ կարգավորման և թե՛ նոր պատերազմի հավանականությունը մեծ չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG