Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար պայքարող հանրապետական Դոնալդ Թրամփը օգտվել է հայտնի ամերիկացի քաղտեխնոլոգ Փոլ Ջոն Մանաֆորիտի ծառայություններից, գրում է The New York Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը Մանաֆորտի օգնությանն է դիմել, որպեսզի ստանա Քլիվլենդում ամռանը կայանալիք հանրապետականների համագումարին մասնակցող պատվիրակների աջակցությունը: Հենց այդ համագումարին է հնչեցվելու նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուի անունը:

66-ամյա Ջոն Մանաֆորտը 1976 թվականին եղել է Ջերալդ Ֆորդի խորհրդատուն, երբ վերջինս պայքարում էր Ռոնալդ Ռեյգանի դեմ: Այնուհետև՝ 1980 թվականին, նույն ծառայությունները մատուցել է Ռեյգանին:1988 և 1996 թվականներին Ջորջ Բուշի և Բոբ Դոուլի նախընտրական շտաբերում է աշխատել:

Մանաֆորտը վերջին տարիներին աչքի է ընկնում որպես միջազգային քաղաքական խորհրդատու, մասնավորապես՝ եղել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ խորհրդատուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG