Մատչելիության հղումներ

Կրեմլը չի տիրապետում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ռուսաստանցիներ Վիկտոր Բուտի և Կոնստանտին Յարոշենկոյի հետ հնարավոր փոխանակման մասին տեղեկատվությանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքերով՝ մարտի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը բարձրացվել է Բուտի և Յարոշենկոյի հարցը՝ «ապօրինի ձերբակալության» համատեքստում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում է Սավչենկոյին փոխանակել Բուտի և Յարոշենկոյի հետ, ովքեր ԱՄՆ-ում ազատազրկման են դատապարտված՝ զենքի վաճառքի և թմրանյութերի տեղափոխման մեղադրանքներով:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Փայեթը հերքել է փոխանակման նման սցենարը: - «Նման առաջարկը պարզապես ծիծաղելի է. Սավչենկոյին Ռուսաստանում ապօրինի են պահում, նա ապօրինի առևանգվել է և նա պետք է ազատ արձակվի Մինսկյան համաձայնություններով և վերջ»,- հայտարարել է Կիևում ԱՄՆ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG