Մատչելիության հղումներ

Բրիտանացի պատգամավորն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Ինչպես տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը, այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Հայաստանի Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի և ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Մարկ Պրիտչարդ եղել է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին՝ գրառում կատարելով «Պատվո հյուրերի» հուշամատյանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG