Մատչելիության հղումներ

Լառնակայի օդանավակայանում ձերբակալվել է եգիպտական օդանավի առևանգիչը


Ուղևորները դուրս են գալիս А 320 օդանավից, 29-ը մարտի, 2016թ.
Ուղևորները դուրս են գալիս А 320 օդանավից, 29-ը մարտի, 2016թ.

Կիպրոսի իշխանությունները հայտարարում են, որ Լառնակայի օդանավակայանում ձերբակալվել է եգիպտական օդանավի առևանգիչը։

Ավելի վաղ հայտնի դարձավ նրա անունը՝ Սեյիֆ Էլդին Մուստաֆա։

Կիպրական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա պահանջում էր ազատ արձակել Եգիպտոսում կալանվորված կանանց, ինչպես նաև՝ հանդիպում Եվրամիության ներկայացուցիչների հետ։

Այսօր ավելի վաղ կիպրական իշխանությունները հայտարարել էին, որ օդանավի առևանգումը զուտ անձնական դրդապատճառներ ունի՝ Ալեսքանդրիայի համալսարանի դասախոսը ապաստան է խնդրել Կիպրոսից, որտեղ բնակվում է նախկին կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG