Մատչելիության հղումներ

logo-print

Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնին լայն արտոնություններ են տրվել


Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի բացման արարողության ժամանակ, 18-ը մարտի, 2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի բացման արարողության ժամանակ, 18-ը մարտի, 2016թ.

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային համագործակցության բաժանմունքի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Զայկոն հայտարարել է, որ Հայաստանում տեղեկայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատողները հատուկ կարգավիճակ կունենան։

«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի միջև ստորագրված համաձայնագրով կենտրոնի աշխատողներին հատուկ կարգավիճակ է տրվել», - ասել է Զայկոն «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով, կենտրոնին լայն արտոնություններ է տրվել աշխատանքային բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածքի անձեռնմխելիություն, տրանսպորտային և կապի միջոցներ։ «Կենտրոնն ու նրա սեփականությունը Հայաստանում ազատվում են բոլոր հարկերից և տուրքերից», - ասել է Զայկոն։

Նա նշել է, որ այս արտոնությունները թույլ են տալիս զգալիորեն օպտիմալացնել կենտրոնի աշխատանքները և կրճատել ծախսերը, որոնք կարևոր են կենտրոնի բնականոն գործունեության համար։

Ռուս-հայկական հումանիտար կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտի 18-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2015 թվականի մարտի 19-ին ստորագրված համաձայնագրով։

Կենտրոնի հիմնական խնդիրն է արտակարգ իրավիճակների չեզոքացման ժամանակ որոնողա-փրկարարական գործողությունների անցկացումը, որոնք առավել բնորոշ են լեռնային շրջաններին և պայմանավորված են երկրաշարժերով, սողանքներով, ձնակույտերով:

Կենտրոնը զբաղվելու է նաև խոշոր հրդեհների մարմամբ, հումանիտար օգնության մատակարարմամբ, ինչպես նաև այն աշխատանքներով, որոնք ուղղված են տարածքի և բնակչության պաշտպանությանը։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը տեղակայված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ ռուսական զինված ուժերի նախկին բազայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG