Մատչելիության հղումներ

logo-print

Պեսկով. Առաջիկայում Արևմուտքը Պուտինի մասին սուտ տեղեկություն է հրապարակելու


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլի կարծիքով, նման հրապարակումներով փորձ է արվում վարկաբեկել Ռուսաստանի իշխանությանը, անձամբ Պուտինին:

Առաջիկայում Արևմուտքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին սուտ տեղեկություն է հրապարակելու, որը վերաբերելու է Պուտինի անձնական կյանքին, նրա մերձավորներին, մասնավորապես՝ մանկության ընկերներ, միլիարդատեր Յուրի Կավալչուկին և Ռոտենբերգ եղբայրներին, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի, Կրեմլը ստացել է մի շարք հարցեր, որը ներկայացրել է լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը։ «Այդ հարցերը նման էին հարցաքննության և վերաբերում էին պետական միջոցներով հարստացմանը, Պուտինի ընտանիքին և ընկերներին», - ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ նման հրապարակումներ լինելու են առաջիկա օրերին Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում։ «Դրանք պատվիրված հոդվածներ են, որ պատրաստել են ոչ միայն լրագրողները, այլև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները», - հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի կարծիքով, նման հրապարակումներով փորձ է արվում վարկաբեկել Ռուսաստանի իշխանությանը, անձամբ Պուտինին, ինչն էլ իր հերթին նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը երկրում։

«Որևէ նոր բան այդ հրապարակումներում չի լինելու։ Տարբեր հոդվածներ, սուտ տեղեկություններ արդեն հրապարակվել են տարբեր երկրներում և այս անգամ էլ խոսքը ինչ-որ օֆշորների, բիզնեսմենների մասին է, և եթե դատենք հարցերից, հավանաբար այդ հոդվածներում գրված է լինելու, թե իբր Պուտինն իր շահերն ունի տարբեր ընկերություններում։ Կլինեն հոդվածներ Պուտինի հարստության մասին», - ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ եթե լինեն մեղադրանքներ անձամբ Պուտինի հասցեին, Մոսկվան դա առանց պատասխանի չի թողնի։

Հունվարին Պուտինի և նրա ընկերների հարստության մասին ֆիլմ էր ցուցադրել BBC-ին, որում Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Ադամ Շուբինը Պուտինին անձամբ մեղադրել էր կոռուպցիայի մեջ։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ «անգլոսաքսերը Ռուսաստանին տեղեկատվական պատերազմ են հայտարարել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG