Մատչելիության հղումներ

Եգիպտական օդանավի զավթիչը ահաբեկիչ չէ. Կիպրոսի նախագահ


Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ եգիպտական օդանավի զավթիչը ահաբեկիչ չէ։

«Օդանավի զավթումը կապ չունի ահաբեկչության հետ։ Այդ ամենը տեղի է ունեցել կնոջ պատճառով», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի նախագահը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օդանավի զավթիչը անասնաբուժության պրոֆեսոր է Ալեքսանդրիայի համալսարանում: Նա Կիպրոսից, որտեղ բնակվում է նրա նախկին կինը, ապաստան է խնդրել և հանդիպում պահանջել նախկին կնոջ հետ։

Վերջին տվյալներով, ազատ է արձակվել 55 ուղևոր, գերության մեջ են գտնվում 5 արտասահմանցիներ և օդանավի անձնակազմի 7 անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG