Մատչելիության հղումներ

Ամերիկացի իրավապահները Սան Բերնարդինոյի ահաբեկչի iPhone-ը կոտրել են «երրորդ կողմի» օգնությամբ


ԱՄՆ – iPhone-ը կոտրելուց հրաժարվելու՝ Apple-ի որոշման աջակիցների ցույց՝ Սանտա Մոնիկայում, Կալիֆորնիա, 23-ը փետրվարի, 2016թ․

ԱՄՆ – iPhone-ը կոտրելուց հրաժարվելու՝ Apple-ի որոշման աջակիցների ցույց՝ Սանտա Մոնիկայում, Կալիֆորնիա, 23-ը փետրվարի, 2016թ․

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է հայցից, որով պահանջում էր Apple ընկերությանը պարտավորեցնել կոտրել 2015 թվականի դեկտեմբերին Սան Բերնարդինոյում 14 անձի սպանության գործով մեղադրվող Սայեդ Ֆարուքի iPhone 5c հեռախոսի անվտանգության համակարգը:

Հետաքննությունների Դաշնային բյուրոն հայտարարել է, որ առանց Apple-ի կարողացել է կոտրել գաղտնի կոդը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի վարույթում գտնվող քրեական գործի բացահայտման համար անհրաժեշտ տվյալներն, ըստ իրավապահների, հնարավոր է ձեռք բերել Ֆարուքի հեռախոսի պարունակած տեղեկություններին տիրապետելու շնորհիվ:

Ավելի վաղ իրավապահները պնդում էին, որ միայն Apple-ը կարող է օգնել արդյունքի հասնելու հարցում, քանի որ միայն այդ ընկերությունն է տիրապետում անհրաժեշտ տեխնիկական միջոցների: ԱՄՆ իրավապահները նմանատիպ գործով պարտություն էին կրել դատարանում:

Սակայն Apple-ը հակադարձում էր, որ դա անթույլատրելի է, քանի որ իր հաճախորդների առջև ստանձնել է հեռախոսների մեջ առկա անձնական տվյալների պաշտպանության երաշխիք: Բացի այդ, ընկերությունը պնդում էր, որ եթե մեկ անգամ օգնի կոտրել հաճախորդի հեռախոսի անվտանգության համակարգը, նման խնդրանքները ապագայում, հնարավոր է, կրկնվեն:

Ի դեպ, Հետաքննությունների դաշնային բյուրոն նշում է, թե հեռախոսի անվտանգության համակարգը հանրավոր է եղել կոտրել «երրորդ կողմի» միջոցով:

Ըստ վերջերս անցկացված հարցումների, օգտատերերի մեծ մասը դժվարացել էր պնդել, որ Apple-ը իրենց անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում է ավելի լավ, քան Google-ը կամ Microsoft-ը:

Շաբաթներ առաջ Apple-ի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի վեճը հասել էր ԱՄՆ Կոնգրես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG