Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջարկություններ է ներկայացրել ԸO նախագծի վերաբերյալ


Արման Թաթոյան

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առաջարկություններ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

Օմբուդսմենի աշխատակազմի փոխանցմամբ, Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է Ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը:

Ուսումնասիրության արդյունքում ձևավորված ութ առաջարկները վերաբերում են՝ քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը, քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային կազմակերպությունների և Սահմանադրական դատարանի ձևավորված չափանիշներին համապատասխան, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների սահմանմանը, կանանց ընտրական իրավունքի ապահովմանը՝ ընտրություններում կանանց պատշաճ ներկայացվածություն ապահովելու նպատակով, ընտրական գործընթացի նոր մասնակցի՝ մասնագետի իրավական կարգավիճակի առանձին սահմանմանը, հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրանցումն ապահովող պատշաճ պայմանների ստեղծմանը, նախագծի՝ Երևանին առնչվող կարգավորումները Գյումրի և Վանաձոր քաղաքներին հավասարապես վերաբերելի դարձնելուն:

Նշված առաջարկները սահմանված կարգով ներկայացվել են կառավարություն և Ազգային ժողով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG