Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների «հանդիպում չեն ծրագրում»


Մինցկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Մինցկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում չեն ծրագրում:

«Այս պահին Վաշինգտոնում երկու երկրների նախագահների միջև հանդիպման ծրագիր չունենք։ Այդուհանդերձ մենք պատրաստ ենք օժանդակել այս տարի նախագահների միջև երկխոսության անցկացմանը։ Մյուս համանախագահների անունից ես ծրագրում եմ հանդիպում կողմերի հետ՝ քննարկելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը», - report.az-ի հետ զրույցում ասել է ամերիկացի համանախագահը։

Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, ևս հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Միացյալ Նահանգներում հնարավոր հանդիպման մասին որոշում չկա։ «Նման հանդիպման վերաբերյալ քննարկում չի եղել», - ասել էր Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG