Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը ներողություն է խնդրել «Անվտանգության ստուգման» սխալ ծանուցման համար


Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներողություն է խնդրել Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո տասնյակ երկրների միլիոնավոր օգտագործողների «Անվտանգության ստուգման» սխալ ծանուցում ուղարկելու համար:

«Մենք ակտիվացրեցինք Անվտանգության ստուգման ծառայությունն այսօր Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Ցավոք՝ այս ճգնաժամի հետ կապ չունեցող բազմաթիվ մարդիկ նույնպես ծանուցումներ ստացան», - ըստ «Ֆրանսպրես»-ի՝ նշել է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես ծրագրային սխալի հետևանք, - «Մենք անմիջապես քայլեր ձեռնարկեցինք խնդիրը լուծելու համար և ներողություն ենք խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր սխալմամբ ստացել են այս ծանուցումը»:

Երեկ Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթունի հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG