Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Կրեմլի փոխանցմամբ, կողմերը մանրամասն քննարկել են սիրիական խնդիրը՝ առաջին հերթին կարևորելով Սիրիայի կառավարական զորքերի հաջող գործողությունները ռուսական զինված ուժերի աջակցությամբ պատմական Պալմիրա քաղաքը ​«Իսլամական պետության» զինյալներից վերագրավելու կապակցությամբ:

Կողմերը նշել են, որ դա իսկապես նշանակալի իրադարձություն էր նաև հետագայում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոնտեքստում։

Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել շփումները տարբեր մակարդակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG