Մատչելիության հղումներ

Al Jazeera հեռուստաընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի


Քաթարական Al Jazeera հեռուստաընկերությունը հայտարարել է 500 աշխատատեղ կրճատելու մասին:

Ընկերությունը նշել է, որ իրականացվում է «աշխատուժի օպտիմալացման գործընթաց», որի նպատակն է արձագանքել «մեդիա լանդշաֆտում տեղի ունեցող շարունակական տրանֆորմացիային»: Al Jazeera-ն պատրաստվում է հիմնականում կրճատել Դոհայի կենտրոնակայանի իր աշխատակիցներին:

Քաթարական հեռուստաընկերությունը հիմնվել է 1996 թվականին և ստորաբաժանումներ ունի աշխարհի 70 երկրներում:

Տարեսկզբին Al Jazeera-ի ամերիկյան ծառայությունը հայտարարեց, որ դադարեցնում է կաբելային լրատվական ալիքի հեռարձակումը:

Որոշ մեկնաբանների կարծիքով՝ ընկերության կրճատումները կապված են վերջին շրջանում նավթի գների անկման հետ: Էներգակիրներով հարուստ Քաթարի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արդյունահանումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG