Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախկին օմբուդսմենը ընտրվել է ԿԸՀ-ի նախագահ


Սեպտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ռուսաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Էլլա Պամֆիլովան ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ:

Պամֆիլովայի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ չորս այլ թեկնածուների հետ միասին:

Պամֆիլովան Ռուսաստանում մեծ հարգանք վայելող իրավապաշտպան է: Նա իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսության հաստատման ջատագով է:

2014-ին նա նշանակվել էր Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար:

Պամֆիլովան ԿԸՀ նախագահի պաշտոնում փոխարիում է Վլադիմիր Չուրովին, ով հանձնաժողովը ղեկավարում էր 2007 թվականից: Չուրովին Պուտինի քննադատները բազմիցս մեղադրվել են ընտրություններում իշխանությունների օգտին մեքենայություններ իրականացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG