Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան ՀԿ-ի հիմնադիր համագումարը


Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը։

Ըստ կազմակերպության հաղորդագրության, համագումարը վարել է նախաձեռնության հեղինակ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Համագումարին ներկա են եղել ռուսաստանցի և հայաստանցի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ:

Իր խոսքում Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության և Ռուսաստանի նախագահի կողմից ղեկավարվող համառուսաստանյան «Ժողովրդական ճակատ» շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակն ասել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում նման կազմակերպության դերը «երկկողմ համագործակցության ու հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործում»։

Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշել է, որ այսօր Հայաստանը և հայ ազգը վերածննդի կարիք ունեն ու այդ նպատակի համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ ու արդյունավետորեն օգտագործվի այն ներուժը, որն ունի հայ ժողովուրդն ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Հիմնադիր համագումարի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների հաստատմանը: Ըստ այդմ` ձևավորվեցին տարբեր ոլորտներ ներառող 20 մշտական գործող կոմիտեներ, ընտրվեցին դրանց ղեկավարները, ձևավորվեց կազմակերպության կառավարման խորհուրդը: Համագումարը նաև միաձայն որոշում կայացրեց ստեղծել կազմակերպության «Գործարար ակումբ» և Բարեգործական հիմնադրամ, որտեղ ևս ներգրավվեցին թե′ հայազգի և թե′ ռուս գործարարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG