Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում կործանված օդանավի օդաչուները վթարից րոպեներ առաջ կոնֆլիկտ են ունեցել


փրկարարները Boeing 737-800 օդանավի կործանման վայրում, 19-ը մարտի, 2016թ.

փրկարարները Boeing 737-800 օդանավի կործանման վայրում, 19-ը մարտի, 2016թ.

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով քննության մոտ կանգնած իր աղբյուրը, գրում է, որ Դուբայից Դոնի Ռոստով թռչող, FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 մարդատար օդանավի երկու օդաչուները վթարից րոպեներ առաջ կոնֆլիկտ են ունեցել:

Ըստ աղբյուրի, «սև արկղերի» վերծանման ժամանակ փորձագետները պարզել են, որ օդանավի անձնակազմը որոշել է երկրորդ անգամ փորձել վայրէջք կատարել՝ անջատված «ավտոպիլոտով»։ Օդաչուներից մեկը մանևրելու ժամանակ սխալ է գործել, մյուս օդաչուն ղեկն իրեն է ձգել, սկսել են վիճել։ Աղբյուրը նշում է, որ վեճին հաջորդել է հիմնական օդաչուի բղավոցը՝ «սպասի՛ր, ո՞ւր, կանգնե՛լ»։

Օդաչուները կորցրել են օդանավի վերահսկողությունը։ Օդանավն ընկել է 325 կիլոմետր ժամ արագությամբ։ Թերթը գրում է, թե օդաչուները մի քանի վայրկյան սարսափից և հուսահատությունից բղավում էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG