Մատչելիության հղումներ

Ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով Բրյուսելում 4 անձ է ձերբակալվել


Ոստիկանները Բրյուսելում հատուկ գործողություն են իրականացնում, 25-ը մարտի, 2016թ.
Ոստիկանները Բրյուսելում հատուկ գործողություն են իրականացնում, 25-ը մարտի, 2016թ.

Բելգիայի դատախազության հայտնում է, որ ոստիկանությունը երեկ 4 մարդու է ձերբակալել՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու կասկածանքով:

31 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Բրյուսելում շարունակվում են հատուկ գործողությունները ահաբեկիչներին բացահայտելու և վնասազերծելու ուղղությամբ:

Ավելի վաղ ձերբակալված 9 հոգուց 5-ը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: Այլ մանրամասներ դատախազությունը չի հաղորդում:

Իսկ Հոլանդիայի դատախազությունը փոխանցում է, որ երեկ Ռոտերդամում ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ ֆրանսիացի 32-ամյա մի տղամարդու՝ Ֆրանսիայի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG