Մատչելիության հղումներ

Պակիստանում պայթյունի հետևանքով 15 զոհ, առնվազն 30 վիրավոր կա


Պակիստանի Լահոր քաղաքը, արխիվ
Պակիստանի Լահոր քաղաքը, արխիվ

Առնվազն 15 մարդ սպանվել է, 30-ից ավելին՝ վիրավորվել այսօր Պակիստանի Լահոր քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով։ Տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են, քանի որ պայթյունը տեղի է ունեցել մանկական այգու հարևանությամբ։ Այգին հատկապես մարդաշատ է եղել այսօր երեկոյան Զատկի տոնի կապակցությամբ։

Ոստիկանության հաղորդմամբ, առայժմ հայտնի չէ՝ արդյոք պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG