Մատչելիության հղումներ

Բրյուսելյան ահաբեկչությունների գործով երեք անձանց մեղադրանք է ներկայացվել


Բելգիացի իրավապահները ռումբը վնասազերծելու գործողության ժամանակ, արխիվ
Բելգիացի իրավապահները ռումբը վնասազերծելու գործողության ժամանակ, արխիվ

Բելգիայի իրավապահները մեղադրանք են ներկայացրել երեք անձի, ովքեր առնչություն ունեն մարտի 22-ի Բրյուսելի օդակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ռումբերի պայթյունների հետևանքով սպանվել է 31 և վիրավորվել մոտ երեք հարյուր մարդ։

Ըստ բելգիական մամուլի, ամբաստանյալներից մեկը ոմն Ֆայսալ Ս. -ն է։ Նրա և ևս երկուսի լուսանկարները արձանագրել է «Զավենտեմ» օդակայանի անվտանգության համակարգի տեսախցիկը։ Ենթադրվում է, որ ձերբակալված անձը չի գործադրել իր ռումբը և փախուստի է դիմել այն բանից հետո, երբ մնացած երկու մահապարտները պայթեցրել են ռումբերը և զոհվել։

Մարտի 26-ին էլ Իտալիայի ոստիկաններն են ձերբակալել մի անձի, ով կասկածվում է Փարիզի և Բրյուսելի ահաբեկչություններն իրականացրած գրոհայինների հետ կապ ունենալու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG