Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը


Սուրբ Հարության տոնին մատուցվող պատարագ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ

Սուրբ Հարության տոնին մատուցվող պատարագ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով այս տարի նշվում է մարտի 27-ին։ Մեծ Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը հայ ժողովրդի կողմից ամենասիրված տոներից է: Այն նշվում էր նույնիսկ խորհրդային տարիներին:

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը, որն ընկած է մարտի 22-ից ապրիլի 26 հատվածում:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Տոնին առնչվող արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում՝ երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։

Կիրակի առավոտյան Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի Հայրապետական պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր պատգամը կհղի համայն հայ ժողովրդին:

XS
SM
MD
LG