Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները և դաշնակիցները վերանայելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ռազմավարությունը։

Այս խնդրով քննարկումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով միջազգային խոշոր գագաթնաժողովի ընթացքում։ Օբաման այդ մասին ասել է իր ավանդական ուրբաթօրյա ռադիոուղերձում, որում նա նաև ցավակցություն է հայտնել Բրյուսելի ահաբեկչության հետևանքով սպանված երկու ամերիկացիների, ինչպես նաև՝ բոլոր մնացած զոհերի ազգականներին։

«Ամերիկան Բելգիայի հետ է»,- ասել է Օբաման, ավելացնելով, որ այս օրերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալության աշխատակիցները գտնվում են Բելգիայում և օգնում են իրենց գործընկերներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG