Մատչելիության հղումներ

Բրյուսելի օդակայանն առայժմ չի գործի


Բրյուսելի օդակայանը փակ կմնա առնվազն մինչև մարտի 29-ը։ Բելգիայի իշխանությունների փոխանցմամբ, դա անհրաժեշտ է անվտանգության խթանմանն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Բրյուսելի օդակայանում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 31 մարդ էր սպանվել։ Այդ ահաբեկչության, ինչպես նաև մարտի 24-ին ժամանակին բացահայտված և կասեցված մեկ այլ գրոհի հետաքննության շրջանակներում մարտի 25-ին բելգիացի իրավապահների կողմից ձերբակալվել է երեք մարդ։ Ըստ իրավապահների, ձերբակալվածներից մեկի մոտ եղել է պայթուցիկով լցված պարկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG