Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. «Ադրբեջանը անարգում է միջազգային կազմակերպությունների հորդորները»


ՀՀ պաշտպանության նախարարության շենքը

ՀՀ պաշտպանության նախարարության շենքը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները:

«Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂ Պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից»,- ասված է ՊՆ-ի հայտարարությունում։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ուրբաթ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:

«ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների»,- հայտարարում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG