Մատչելիության հղումներ

Ռուսաստանը համարում է, որ բոսնիացի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավճիռը քաղաքական է:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովն այս հայտարարությունն արել է այսօր՝ մեկնաբանելով Հաագայի միջազգային դատարանի դատավճիռը, որով Կարաջիչը մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ գործած հանցագործությունների՝ այդ թվում ցեղասպանության մեջ և դատապարտվել է 40 տարվա ազատազրկման:

Գատիլովը նաև ասել է, որ դատարանն անուշադրության է մատնել «Կոսովոյի ղեկավարների և զինուժի հանցագործությունները»:

«Մենք համարում ենք, որ այսպիսի կողմնապահությունն անընդունելի է»,- ասել է Գատիլովը:

Դատավճիռը քննադատել է նաև Սերբական Հանրապետության ներկայիս նախագահ Միլորադ Դոդիկը:

«Շատ ցավալի է, որ որոշել են այդ դատավճիռը հրապարակել հենց այսօր, այն օրը երբ ՆԱՏՕ-ն որոշեց ռմբակոծել Սերբիան»,- ասել է նա:

Կարաջիչը մեղավոր է ճանաչվել Սրեբրենիցայում մոտ 7,000 բոսնիացի մուսուլմանների սպանության մեջ: Զանգվածային սպանությունը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG