Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայից արգելվել է ներմուծել ծաղկի մեծ խմբաքանակ


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի տարածք:

«Ծաղիկների փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով: Ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը. այն ենթակա է ոչնչացման կամ հետ վերադարձման»,- հայտնում է ծառայությունը:

Արևմտյան ծաղկային թրիպսն ամբողջ աշխարհում համարվում է կարանտին վնասատու: Այն ունի ամերիկյան ծագում, համարվում է բազմակեր, վնաս է հասցնում գրեթե բոլոր բանջարաբոստանային կուլտուրաներին և նույնիսկ մրգատու ծառերին, ինչպես նաև դեկորատիվ բույսերին և ծաղիկներին: Մարդու կյանքին և առողջությանն այն վնաս չի հասցնում:

Վնասատուն համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կարանտին օրգանիզմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG