Մատչելիության հղումներ

Կիլիմանջարոյի օդանավակայանում ձերբակալվել են «Ջամբո պարկ»-ի հայ սեփականատերերը


Տանզանիական The Citizen կայքը տեղեկացնում է, որ Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում մարտի 23-ին ձերբակալվել են Նիդերլանդների քաղաքացիներ Արտյոմ Ալիկի Վարդանյանն ու Էդուարդ Ալիկի Վարդանյանը։

Ըստ աղբյուրի, նրանք փորձել են բեռնատար ինքնաթիռով 61 կապիկ դուրս հանել երկրից՝ չնայած Տանզանիայում վայրի կենդանիների արտահանման՝ մարտի 20-ից ուժի մեջ մտած արգելքին։ Միևնույն ժամանակ տանզանիական լրատվամիջոցը նշում է, որ եղբայրները կենդանիներին երկրից դուրս հանելու թույլտվություն ունեցել են՝ հակառակ արդեն ուժի մեջ մտած արգելքին:

Թե ինչ նպատակով էին եղբայրները կապիկներ արտահանում, պարզ չէ։ Արտյոմ Վարդանյանը Ձորաղբյուրում գտնվող էկզոտիկ «Ջամբո պարկ»-ի սեփականատերն է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG