Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը վերազինում է Արևմտյան ռազմական օկրուգի և Կուրիլների իր զորամիավորումները


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանը հայտարարում է, որ նորագույն հրթիռային համակարգեր է տեղակայում Կուրիլյան կղզիներում, որտեղ Մոսկվան և Տոկիոն տարածքային վեճ ունեն:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ նոր համակարգերի տեղակայումը նպատակ ունի վերազինել Կուրիլներում տեղակայված զորամասերը: Նախարարը հայտնել է, որ հնարավոր են համարում այդ տարածաշրջանում ռազմածովային բազայի ստեղծումը:

ՌԴ պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Արևմտյան ռազմական օկրուգում նոր զորամիավորումներ կստեղծվեն՝ շեշտելով, որ պետք է արձագանքեն ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը Ռուսաստանի սահմանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG