Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբան. Արդար դատաքննություն այս դատավորի մասնակցությամբ չի կարող լինել


Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյան

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն այս պահին քննում է Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Հայրապետյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ արդար դատաքննություն այս դատավորի մասնակցությամբ չի կարող լինել։ «Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանգամանքների նկատմամբ ունի արդեն ձևավորված մոտեցում, նա գործի նյութերին ծանոթ է, ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել։ Նա ապօրինի դատական ակտ է կայացրել ու չի պատճառաբանել, բացի այդ, մենք իր դեմ Արդարության խորհուրդ բողոք ենք ներկայացրել, ինքը տրամադրված է մեր դեմ։ Նա չի կարող անաչառ գործել», - ասաց Հայրապետյանը։

Հենց այս դատավորն էր որոշում կայացրել երկարացնել Սաֆարյանի կալանքի ժամկետը։

«Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանի պնդմամբ, իրավական բաղադրիչ այս գործում չկա։ «Քաղաքական շարժառիթներով կալանավորել են Գևորգ Սաֆարյանին, քաղաքական իրավիճակի փոփոխությունով էլ ազատ կարձակեն, իրավական բաղադրիչ այս գործում չկա», - ասաց Ավետիսյանը։

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։

Ապրիլի 1-ին Սաֆարյանի կալանքի ժամկետն ավարտվում է։ Քննիչը մեկուկես ամսով կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացրել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG