Մատչելիության հղումներ

Շվեդիայի թագավորական ակադեմիան դատապարտել է Սալման Ռուշդի դեմ իրանական ֆաթվան


Բրիտանացի գրող Սալման Ռուշդի
Բրիտանացի գրող Սալման Ռուշդի

Շվեդիայի թագավորական ակադեմիան, որը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհող կառույցն է, 27 տարվա լռությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով բրիտանացի գրող Սալման Ռուշդի դեմ ֆաթվայի սահմանումը:

Երեկ տարածած հաղորդագրության մեջ ակադեմիան ասել է, որ բրիտանացի գրողին սպանելու կոչը և նրա կյանքի համար գումարային պարգևատրում սահմանելը «միջազգային իրավունքի կոպիտ խախտում է» և որևէ կերպ համատեղելի չէ Արևմուտքի և Իրանի միջև անցած տարվանից սկսված հարաբերությունների կարգավորման հետ:

Իր «Սատանեական բանաստեղծություններ» գրքում Իսլամը ծաղրելու մեջ մեղադրվող Ռուշդիին 1989 թվականին Ակադեմիան չէր պաշտպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG