Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ահաբեկչական հարձակման փորձ է խափանել


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյով
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյով

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է մի կասկածյալի, ով ծրագրել է Ֆրանսիայում ահաբեկչական հարձակում իրականացնել:

Կազնյովն ասել է, որ Փարիզի հյուսիս-արևմտյան Արժանտոյ թաղամասում իրականացված ձերբակալությունը «հույժ կարևոր» էր, սակայն «որևէ փաստ չկա, որ ծրագրվող ահաբեկչությունը որևէ կապ ուներ Փարիզում կամ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների հետ»:

Ձերբակալված կասկածյալը, նշել է Կազենյովը, ֆրանսիայի քաղաքացի է, ով «պատկանում է ահաբեկչական մի խմբավորման, որը ցանկանում է հարվածել մեր երկրին»: Նա հավելել է, որ կասկածյալը ֆրանսիացի իրավապահների ուշադրության թիրախում է եղել «մի քանի շաբաթ շարունակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG