Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել Գյումրիի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրենը, հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն Արտուշ Ասատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

«Այսօր ժամը 8:30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հարձակվել են ամուսնու՝ Արտուշ Ասատրյանի (Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն) վրա և ծեծել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ասատրյանը մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ և դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, Ասատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «գլխի ջնջխված վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)։

«Ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG