Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց


Հայ զինվորները մարտական հնակետում՝ հերթապահության ժամանակ, ախիվ

Հայ զինվորները մարտական հնակետում՝ հերթապահության ժամանակ, ախիվ

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG