Մատչելիության հղումներ

Մոտ 60 հազար բնակիչ ունեցող Հրազդանում մի քանի շաբաթից քաղաքապետ կընտրեն։

Նախընտրական տրամադրություն այստեղ առանձնապես չի նկատվում, թեև 2012-ի՝ թեժ մթնոլորտում անցած ընտրությունների երկու մրցակիցները՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և ընդդիմադիր Սասուն Միքայելյանը, այս անգամ էլ մասնակցում են պայքարին։ Երրորդ թեկնածուն վերակազմավորված ՕԵԿ-ը՝ «Հայկական վերածնունդը» ներկայացնող Արթուր Միսակյանն է։

Քարոզչությունը պաշտոնապես կսկսվի միայն հաջորդ շաբաթ, մինչ այդ հրազդանցիները նախընտրում են խոսել ոչ թե իրենց ակնկալիքներից, այլ սոցիալական խնդիրներից։ Քաղաքի գլխավոր փողոցում, աշխատանքային ժամերին ամեն օր կարելի է հանդիպել խումբ-խումբ կանգնած տղամարդկանց, ասում են՝ պարապությունից են փողոց դուրս եկել, հազարավոր բնակիչներ ունեցող քաղաքում աշխատատեղեր գրեթե չկան։ Քաղաքում շատերը ապրուստը վաստակում են առևտրի ոլորտում, թեև ասում են՝ նույնիսկ քաղաքի կենտրոնի շուկան է անբարեկարգ, աշխատանքային նորմալ պայմաններ չկան։

14 տարվա հանրապետական քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Դանիելյանի աշխատանքը հրազդանցիներից շատերի համար առանձնապես տեսանելի չէ, պնդում էին՝ ընտրությունից ընտրություն են քաղաքում ակտիվ աշխատանքներ տեսնում։

XS
SM
MD
LG