Մատչելիության հղումներ

logo-print

Բերեզովսկին չի բացառել ապագայում Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորությունը


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարտի 24-ին ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Բերեզովսկին մարտի 25-ին Հայաստան-Բելառուս ընկերական խաղի ժամանակ ազգային հավաքականի կազմում կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը:

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ռոման Բերեզովսկին նշել է, որ հավաքականն իր համար այնքան հարազատ է, որքան մոր համար իր երեխան:

Հարցին՝ հավաքականում իրեն արժանի փոխարինող տեսնո՞ւմ է, Բերեզովսկին պատասխանել է. - «Մեր տղերքը լավն են: Ինձ փոխարինողներ կլինեն: Շատ կցանկանայի իմ փորձը փոխանցել այն երիտասարդ դարպասապահներին, ովքեր փոխարինելու են ինձ, բայց չգիտեմ՝ ինչպես կարելի է դա իրականացնել»:

Նա անդրադարձել է նաև հետագայում Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցին՝ ընդգծելով, որ ամեն ինչ հնարավոր է:

«Բայց ես հիմա փորձառու մարզիչ չեմ: Նոր եմ սկսել զբաղվել այդ գործով: Հույս ունեմ՝ շուտ կկարողանամ այդ փորձը հավաքել և օգնել մեր հավաքականին»,- ասել է Բերեզովսկին:

Խոսելով Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման մասին՝ Ռոման Բերեզովսկին նշել է, որ Բելառուսի ընտրանին միշտ էլ լուրջ հակառակորդ է եղել:

«Ես հիշում եմ Խորհրդային Միության տարիներին Երևանի «Արարատ»-ը ինչ դժվար խաղեր էր ունենում Մինսկի «Դինամո»-ի հետ հանդիպումներում: Ու հիմա էլ Բելառուսը լուրջ հակառակորդ է»,- նշել է նա:

Բերեզովսկին հավելել է, որ պատրաստ չէ մասնակցել մարտի 25-ին կայանալիք ողջ խաղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG