Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել խստացնել ՀԿ-ների վերահսկողությունը


Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան կոչ է արել դատախազներին խիստ լինել այն հասարակական կազմակերպությունների հանդեպ, որոնք «խախտում են օրենքը», ընդհուպ մինչև դիմեն դատարան՝ այդ ՀԿ-ները լուծարելու համար:

Չայկան նաև կոչ է արել իրավապահ մարմիններին ստուգել ՀԿ-ների գործունեությունը:
2012 թվականին Ռուսաստանը օրենք է ընդունել, համաձայն որի ՀԿ-ները, որոնք արտասահմանից ֆինանսավորում են ստանում և հասարակական գործունեություն են ծավալում, պետք է գրանցվեն որպես «օտարերկյա գործակալներ»:

2014 թվականին կատարված փոփոխություններով Արդարադատության նախարարությունը կարող է ՀԿ-ներին սեփական նախաձեռնությամբ ներառել «օտարերկյա գործակալների» ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG