Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը հանդիպել է Տիգրան Սարգսյանին


Տիգրան Սարգսյան, արխիվ
Տիգրան Սարգսյան, արխիվ

Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրները պետք Է կատարելագործեն այդ ինտեգրացիոն կազմավորումը, որպեսզի այն Եվրամիությունից վատը չլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Բելտա» գործակալությանը, մարտի 24-ին Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հետդարձի ճանապարհ չունենք: Մեզ հարկավոր Է կատարելագործել Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծել ԵՄ-ից ոչ վատ միություն: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց վրա դատարկաբանների տպավորություն կթողնենք»,- նաև ասել է Լուկաշենկոն, հավելելով՝ ԵՏՄ-ն շատ հաջողությունների Է հասել, բայց և «սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով թերություններն ու չլուծված խնդիրներն Էլ շատ են, որոնք պետք Է լուծել»:

Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ասել է, թե միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքը, մեծ փորձը, կարող են ինտեգրացիոն պրոցեսների նոր խթան հանդիսանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG