Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը հրապարակել է 4+4+4 ձևաչափով բանակցությունների իր մասնակիցների անունները


Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկում Երևանում
Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկում Երևանում

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ տեղեկացնում են, որ պատրաստ են մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով (իշխանական կոալիցիա, ընդդիմություն և հասարակական կազմակերպություններ) բանակցություններին:

«Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձևաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական և 2 փոխարինող ներկայացուցիչներ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը»,- հայտարարում են 12 ՀԿ-ներ:

«Խմբում ընդգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաև հանդես են եկել ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով»,- նաև ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշված են այս անունները․ հիմնական ներկայացուցիչներ` Սոնա Այվազյան («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ), Լևոն Բարսեղյան («Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ), Եգորյան Տիգրան («Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ), Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն» ՀԿ): Որպես փոխարինող ներկայացուցիչներ` նշված են Ստեփան Դանիելյանի («Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ) և Դանիել Իոաննեսյանի («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ) անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG