Մատչելիության հղումներ

ԻՊ-ն մոտ 400 ահաբեկիչ է պատրաստում՝ Եվրոպայում հարձակումներ իրականացնելու նպատակով


Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչությունից հետո ոստիկանությունը անվտանգության միջոցառումներէ իրականացնում փողոցներում, 23-ը մարտի, 2016թ.

Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչությունից հետո ոստիկանությունը անվտանգության միջոցառումներէ իրականացնում փողոցներում, 23-ը մարտի, 2016թ.

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մոտ 400 զինյալ-ահաբեկիչ է պատրաստում՝ Եվրոպայում հարձակումներ իրականացնելու նպատակով։

«Ասոշիեյթեդ փրես»-ը, վկայակոչելով եվրոպական երկրների հատուկ ծառայությունները, նշում է, որ ահաբեկիչները լուրջ պատրաստվածություն են անցնում Իրաքում և Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» ճամբարներում։

Եթե նախկինում ահաբեկիչները լայնամասշտաբ ահաբեկչություններ էին իրականացնում, ապա հիմա փոխել են մարտավարությունը և հիմա միաժամանակ մի քանի վայրում ահաբեկչական գործողություններ են իրականացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG