Մատչելիության հղումներ

Վարչապետը նշանակումներ է արել ՊԵԿ-ում և ԱԻՆ-ում


Armenia -- The main entrance of Government building in Yerevan, undated
Armenia -- The main entrance of Government building in Yerevan, undated

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են ՀՀ կառա­վա­րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով ֆինանսների նախա­րարի տեղակալների պաշտոններից։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նաև հայտնում է, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Բացի այդ Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG