Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարներից Ռուզաննա Եղնուկյանը ստացավ գլխի բաց վնասվածք։

Քիչ առաջ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվեցին «Նոր Հայաստան» շարժման 14 անդամները։

Ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ։

Ցուցարարներից Ռուզաննա Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։

Հայաստանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, Ռուզաննա Եղնուկյանը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի արդյունքում։ «Նրանք իրենց ամրացված շղթաները մեխերով ամրացրել են ասֆալտին, երբ ոստիկանները փորձել են ազատել փողոցը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել են», - ասաց Օսիպյանը՝ նշելով, որ իրեն այդպես են զեկուցել։

Ակտիվիստները, սակայն, պնդում են, որ ոստիկաններից մեկն է ոտքով հարվածել։

«Նոր Հայաստան» շարժման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով Ամանորի գիշերվանից կալանավորված է ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG