Մատչելիության հղումներ

logo-print

Հարություն Քուշկյանն ազատվել է ԼՂ առողջապահության նախարարի պաշտոնից


Հարություն Քուշկյան

Հարություն Քուշկյան

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է Ղարաբաղի առողջապահության նախարարի պաշտոնից։

Քուշկյանի խոսնակ Շուշան Հունանյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ավելի վաղ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, վերջինս էլ բավարարել է դիմումը։

«Բակո Սահակյանի հրավերով էր Հարություն Քուշկյանը գնացել Ղարաբաղ՝ նպատակով, որ պետք է լուծի ոլորտի առաջնային խնդիրները։ Իր առջև դրած խնդիրները լուծելուց հետո նա վերադառնում է Հայաստան», - ասաց Հունանյանը։

Քուշկյանը «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների սեփականատերն է։ Թե ինչով կզբաղվի նա Հայաստանում, Շուշան Հունանյանը չհստակեցրեց։

Բակո Սահակյանի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG