Մատչելիության հղումներ

Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։

Կողմերը քննադատել են Թուրքիայում և Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ վերահաստատելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը:

Դավութօղլուն և Մերկելը քննարկել են նաև փախստականների խնդիրը` ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի բոլոր կողմերի համար ձեռնտու պայմաններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG