Մատչելիության հղումներ

logo-print

Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ, այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Սաստիկ բքի պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ, փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG